ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը և արտահայտվել գործարքի պահպանման անհրաժեշտության օգտին: Հանդիպումը տեղի է ունեցել Օսակայում G20-ի գագաթաժողովի շրջանակում: «Կողմերը կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային խնդրի վերաբերյալ և համակարծիք են, որ անհրաժեշտ է կատարել ԳՀՀԾ-ն, երկխոսության միջոցով լուծել խնդիրը, խուսափել լարվածության հետագա Էսկալացումից»,-ասված է ՉԺՀ-ի ԱԳՆ հայտարարության մեջ: