Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թվոմասյանին փոխելու խնդիր տեսականորեն չի կարող լինել, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ՍԴ նախագահին փոխելու խնդիր է դրված․
«Ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ վարչապետը, ո՛չ այս կամ այն կուսակցությունն այդպիսի լիազորություններով օժտված չէ»։
ՍԴ-ում ստեղծված վիճակի հանգուցալուծման մեջ, ըստ Միրզոյանի, մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, առաջին հերթին՝ Հրայր Թովմասյանը:
«Այստեղ իր ունեցած ավանդն իսկապես կարող է անգնահատելի լինել, և ես մեծ հույս, ակնկալիք ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի դեպի հանգուցալուծում»,- ասաց նա:
ԱԺ նախագահը նաև նշեց՝ եթե Հրայր Թովմասյանը հայտարարի, որ հեռանում է, ըստ ամենայնի, ճգնաժամը չի հանգուցալուծվի, որովհետև Հրայր Թովմասյանի անձով չէ պայմանավորված ճգնաժամը: