«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Փաշինյանը շնորհավորել է ԵԽ նորընտիր գլխավոր քրտուղարին

Փաշինյանը շնորհավորել է ԵԽ նորընտիր գլխավոր քրտուղարին
29.06.2019 | 12:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ. «Հարգարժան տիկին Պեյչինովիչ Բուրիչ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հայտնում ՀՀ կառավարության գործուն աջակցությունը Ձեր բարձր առաքելության հաջող իրականացման գործում։ Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները և հարուստ փորձը լավագույնս կծառայեցնեք կազմակերպության հետագա բարեփոխումների իրագործմանն ու արդի մարտահրավերների հաղթահարմանը՝ երաշխավորելով մեր ընդհանուր արժեհամակարգի հարատևումը»։ Վարչապետը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների շարունակական ամրապնդման նպատակով իրականացվող համապարփակ բարեփոխումներում։


«Երևանում վերջերս պաշտոնապես մեկնարկած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագիրը մեր սերտ համագործակցության հաջողված օրինակներից է, որի շրջանակներում ԵԽ-ի խորհրդատվական աջակցությամբ նախատեսված են ՀՀ դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումները։ Վերահաստատում եմ Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակելու մեր վճռականությունը և ակնկալում մոտ ապագայում Ձեզ հյուրընկալել Հայաստանում», - ասված է ուղերձում:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ