«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արցախում կայանալիք ընտրություններին ՀՅԴ-ն աջակցելու է Արայիկ Հարությունյանի՞ն

Արցախում կայանալիք ընտրություններին ՀՅԴ-ն աջակցելու է Արայիկ Հարությունյանի՞ն
29.06.2019 | 12:03

«Հրապարակը» գրում է.«Արցախում սպասվող նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն անպայման մասնակցություն է ունենալու, թե ինչ ֆորմատով՝ կորոշեն հուլիսի 5-8-ը Արցախում սպասվող ՀՅԴ ժողովում։ Այդ ժողովից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումը», - ասել է պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ ՀՅԴ-ն աջակցելու է Արայիկ Հարությունյանի՞ն։ «Կարո՞ղ եք ասել՝ որտեղի՞ց այդ տեղեկությունները»։


Ինքը նախօրեին է «գործի բերումով» հանդիպել Հարությունյանին, բայց նման խոսակցություն չեն ունեցել․«Դաշնակցությունը միշտ էլ Դաշնակցություն է՝ անկախ նրանից, թե ինչպիսի կարգավիճակում է»։ Բացառո՞ւմ եք, որ կաջակցեք Ա․ Հարությունյանին։ «Ես չեմ կարող կանխորոշել, կանխատեսել։ Որևէ քննարկում՝ որևէ մեկին աջակցելու վերաբերյալ, Արցախի ՀՅԴ կառույցը չի ունեցել»:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ