«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հունան Պողոսյանը՝ ՔՊ շարքերը համալրելու մասին

Հունան Պողոսյանը՝ ՔՊ շարքերը համալրելու մասին
29.06.2019 | 12:05

«Հրապարակը» գրում է. «Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ չի՞ պատրաստվում համալրել ՔՊ-ի շարքերը, հատկապես, որ իրեն հարազատ է հեղափոխական թիմի դավանած արժեհամակարգն, ու ամիսներ առաջ հարթակից անձամբ «դըմփ-դըմփ-հուի» ծիսակարգին էր մասնակցում։ Նա հակադարձեց՝ ինքը քաղաքական պաշտոնյա չէ, չի կարող կուսակցական դառնալ։


Բայց մարզպետի պաշտոնն արդեն իսկ քաղաքական է։ Նա անդրդվելի մնաց. «Ես կուսակցական չեմ, չեմ էլ լինի», մանավանդ՝ իրեն նման առաջարկ չեն արել, ոչ էլ ինքը նման ցանկություն ունի»:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ