«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը

Ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը
29.06.2019 | 12:11

ՌԴ Առաջին ալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ ներկայացնելով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի վերլուծությունը:


«Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղցիների ազդեցիկ ներկայացուցիչ է: Կարծում եմ, որ Փաշինյանը ձգտում է սասանել նրանց ազդեցությունը: Եվ ահա Քոչարյանի ձերբակալությունը նման միջոցներից մեկն է, քանի որ ցանկացած զիջում Լեռնային Ղարաբաղի հարցով անմիջապես կառաջացնի ղարաբաղցիների դիմադրությունն ընդհանուր առմամբ և հենց այդ ղարաբաղյան կլանի, որը ներկայացնում են Սերժ Սարգսյանը և Քոչարյանը: Եվ եթե այսպես ասած՝ նրանք չչեզոքացվեն, Փաշինյանի համար կարող են լուրջ հետևանքներ լինել: Անձնական հաշիվների մաքրումն այն առումով, որ Փաշինյանն, իհարկե, ցանկանում է վերականգնվել. երբ դեռ ավելի հին ժամանակներում՝ 90-ականներին, Փաշինյանին հետապնդում էին իր լրագրողական գործունեության համար, այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, հնարավոր է, որ դա նույնպես որոշակի դեր է խաղում», - ասել է փորձագետը:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ