«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ կազմի հավանական ընդլայնման մասին

Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ կազմի հավանական ընդլայնման մասին
29.06.2019 | 12:11

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ին հարցազրույցում խոսել է ԵԱՏՄ-ին առնչվող հարցերից:
Լրագրողը հետաքրքրվել է՝ որքանով է հեռանկարային նոր անդամ պետությունների, օրինակ՝ Տաջիկստանի հաշվին միության ընդլայնումը, և կարող են Մոլդովայից բացի նոր դիտորդ պետություններ հայտնվել: «Ներկայում մեր օրակարգում նման հարց չկա: Ինտեգրման զարգացման ներկայիս փուլում մենք պետք է խորացնենք այն, ոչ թե ընդլայնենք: Պետք է վերացնենք արգելքները, սահմանափակումները, բռնագանձումները, որպեսզի մեր ընդհանուր շուկաները լիարժեք գործեն: Այդ դեպքում մեր միության գրավչությունը մի քանի ագամ կավելանա: Ուստի՝ անդամ երկրների ղեկավարները մեր առջև նման առաջադրանք են դրել»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Կոլեգիայի նախագահն իր խոսքը եզրափակել է այն մտքով, որ «այժմ ավելի ճիշտ է ներքին աճ ապահովելը, քան ընդլայնվելը»:


Հարցազրույցի ընթացքում նա նաև խոսել է ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման, միասնական վճարային համակարգի ստեղծման, միասնական թվային էկոհամակարգի գործարկման մասին:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ