«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Կիպրոսի մոտակայքում անտիկ անոթներով բեռնված հռոմեական նավ են գտել

Կիպրոսի մոտակայքում անտիկ անոթներով բեռնված հռոմեական նավ են գտել
29.06.2019 | 12:13

Կիպրոսի հարավում գտնվող Պրոտարաս հանգստավայրի մոտակայքում՝ ծովում, անտիկ անոթներով (ամֆորա) բեռնված հռոմեական դարաշրջանի խորտակված նավ է հայտնաբերվել՝ տեղեկացնում է Կիպրոսի հնությունների վարչությունը: Հռոմեական նավը, ամենայն հավանականությամբ, Սիրիայից կամ Կիլիկիայից անտիկ անոթներով է բեռնված եղել: Սա Կիպրոսի մոտակայքում հայտնաբերված առաջին ոչ ավերված հռոմեական նավն է, և հետազոտության արդյունքները թույլ կտան նորովի դիտարկել կղզու առևտրային հարաբերությունների մասշտաբները: Գտածոն մեծ նշանակություն կունենա Կիպրոսի հնագիտության համար: Նավաբեկության վայրը հայտնաբերել են Կիպրոսի համալսարանի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի ստորջրյա հնագիտության հետազոտական խմբի սիրողական ջրասուզորդները: Հնությունների վարչությունն անմիջապես զբաղվել է նավաբեկության նախնական հետազոտության կազմակերպմամբ։ Հնագետները, ուսանողները և լաբորատորիայի կամավորներն արդեն գտնվում են Պրոտարասում և աշխատում են նավաբեկության վայրի փաստաթղթավորման վրա։ Ստորջրյա հնագիտական հետազոտություններն առաջին անգամ անցկացվում են բացառապես Կիպրոսի կառավարության հատկացրած միջոցների հաշվին:


Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ