«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը «կկոմպենսացնեն» հավելավճարների միջոցով

Նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը «կկոմպենսացնեն» հավելավճարների միջոցով
29.06.2019 | 12:15

«Փաստը» գրում է. «Վերջին օրերին հաճախ է խոսվում նախարարների, պատգամավորների և այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունների մասին՝ կապված նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ: Իշխանական պատգամավորները արագորեն արձագանքեցին՝ շեշտելով նվազագույն և բազային աշխատավարձերի տարբերության, տոկոսային հարաբերակցության մասին: Ըստ այդմ, հայտարարվեց, որ պատգամավորների ու նախարարների աշխատավարձերը չեն բարձրանա: «Փաստի» տեղեկություններով, մասնավորաբար գործադիրում այս հարցին լուծում տալու համար որոշում է կայացվել և ներքին կարգով հանձնարարվել է ոչ թե ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների ու մի քանի կատեգորիայի այլ պաշտոնյաների աշխատավարձերը, այլ «կոմպենսացնել» հավելավճարների միջոցով:


Ի դեպ՝ երեկ տեղեկություններ ստացանք, որ մի քանի նախարարություններում պարգևավճարների հետ կապված խուլ դժգոհություններ են առաջացել: Որոշ նախարարությունների ոչ բոլոր աշխատակիցներին է նախատեսված եղել տրամադրել պարգևավճար, այլ ընդամենը որոշակի «մերձավոր ու հավատարիմ» շրջանակի: Սակայն դժգոհություններից հետո, ինչպես ասում են, «վերջին պահին» պարգևավճարների ցուցակներում անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել»:

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ