«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իշխանությունը ձգտում է ՍԴ նոր դատավորների ընտրության

Իշխանությունը ձգտում է ՍԴ նոր դատավորների ընտրության
29.06.2019 | 12:16

«Հրապարակը» գրում է. «Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:


Դատավորների ընդհանուր ժողովը, որը հուլիսի 11-ին արտահերթ նիստ է հրավիրել եւ այդ նիստում պետք է ԲԴԽ 3 անդամ առաջադրի ու ընտրի, քննարկելու է նաեւ խնդրո առարկա նամակը։ Իշխանության շրջանում կասկած չունեն, որ Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարությամբ կաջակցի Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ում ճգնաժամի մասին հայտարարությանը, քանի որ իշխանությունն այդ ուղղությամբ ձեռքերը ծալած չի նստում։ Աշխատում են ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող իրավասու բոլոր մարմինների հետ կոնսենսուս հաստատելու ուղղությամբ, որ լուծումը լինի նոր ՍԴ դատավորների ընտրությունը»։

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ