«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԵՄ-ն և Իրանը սկսում են կիրառել պատժամիջոցներ շրջանցելու ֆինանսական մեխանիզմը

ԵՄ-ն և Իրանը սկսում են կիրառել պատժամիջոցներ շրջանցելու ֆինանսական մեխանիզմը
30.06.2019 | 10:18

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կողմից ստեղծված՝ Իրանի հետ առևտրի համար Instex մեխանիզմի միջոցով առաջին ֆինանսական գործարքները արդեն իրականացվել են հունիսի 28-ին հաղորդել են ԵՄ ներկայացուցիչները Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խորհրդակցություններից հետո։


Արտաքին առևտրային հաշվարկների այս եվրոպական ֆինանսական մեխանիզմի խնդիրն է պաշտպանել մասնակիցներին ԱՄՆ-ի պատժամիջոցներից Իրանի հետ գործարքներում: Instex-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Փարիզում, ղեկավարում է գերմանացի Պեր Ֆիշերը։ Նախնական փուլում մեխանիզմը նախատեսվում է օգտագործել միայն մարդասիրական նպատակներով և միայն հետո բացել բիզնեսի համար: Նշվում է, որ Instex-ը ավելի շուտ քաղաքական ազդանշան է, չի կարող լիովին փոխհատուցել ԱՄՆ պատժամիջոցներից կորուստները:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ