«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թրամփը Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Թրամփը Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
30.06.2019 | 10:20

Թուրքիայի նախագահ Էրդողանը G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հայտնում է թուրքական «hurriyet»-ը: Թրամփը նախ նշել է, որ Օբամայի նախագահության տարիներին Թուրքիայի նկատմամբ արդար չեն գտնվել, քանի որ չի թույլատրվել գնել «Patriot» համակարգերը: Լրագրողների հարցին, թե S-400-ների գնման դեպքում ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ, Թրամփը պատասխանել է. «Այս հարցը մի փոքր խճճված է, տարբեր լուծումներ ենք փնտրում: Թուրքիայի հանդեպ պետք է արդար գտնվենք: Թուրքիան ԱՄՆ-ի բարեկամն է և առևտրային գործընկերը»: Թրամփը ընդգծելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունները գնալով առաջընթաց են ապրում, նշել է. «Մեր նպատակն է քառապատկել առևտրի ծավալները: Թուրքիան շատ լավ արտադրանք ունի: Սակայն, մեր հարաբերությունները զարգանում են նաև ռազմական ոլորտում»: Էրդողանը նույնպես բարձր գնահատելով Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների առաջընթացը, հայտնել է. «Նախ և առաջ մենք ռազմավարական գործընկերներ ենք: Այն, իհարկե, հիմնված է բազմաթիվ ոլորտներում փոխադարձ հանդուրժողականության վրա: Ես համոզված եմ, որ նույն կերպ շարունակվելու է»:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ