ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ գնահատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը, որը կայացել է Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում. «Լավ հանդիպում էր, շատ գործնական, մենք անդրադարձանք բոլոր հարցերին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»: Պուտինի խոսքով՝ բանակցությունների ժամանակ քննարկվել է երկու երկրի տնտեսական հարաբերությունների հարցը: Նախագահներն արձանագրել են ամերիկյան բիզնեսի շահը, հաստատել են ձեռնարկատերերից կազմված կառույց ստեղծելու պատրաստակամությունը, որը կուսումնասիրի առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները: Պուտինը հավելել է, որ խորհրդակցությունն, ընդհանուր առմամբ, օգտակար էր:
Թրամփն ավելի վաղ Պուտինի հետ հանդիպումը հիանալի է անվանել, իսկ ՌԴ նախագահին՝ «հոյակապ տղա»: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է «երկու մեծ երկրների» միջև առևտրի հարցը: Պուտինը և Թրամփը Օսակայում հանդիպել են հունիսի 28-ին: Բանակցությունները տևել են 1 ժամ 20 րոպե: