«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թրամփը դադարեցնում է Huawei-ի տեխնոլոգիական շրջափակումը

Թրամփը դադարեցնում է Huawei-ի տեխնոլոգիական շրջափակումը
30.06.2019 | 16:54

ԱՄՆ-ն դադարեցնում է Huawei չինական հեռուստահաղորդակցական ընկերության տեխնոլոգիական արգելափակումը՝ հայտնում է DW.com-ը՝ նշելով, որ Huawei-ը բջջային ցանցերի համար սարքավորումների աշխարհի խոշորագույն մատակարարներից է և մեծությամբ երկրորդը սմարթֆոնների արտադրությամբ:


«Ես համաձայնել եմ կրկին թույլատրել Huawei-ի տեխնոլոգիական ապրանքների վաճառքը»,- ասել է Թրամփը Օսակայում G20-ի գագաթաժողովի ավարտին մամուլի ասուլիսում: Թրամփը խոստում է տվել Չինաստանի նախագահ Սի Ձինպինի հետ հանդիպմանը գագաթաժողովի շրջանակներում: ԱՄՆ նախագահը նշել է, որ Huawei-ին բաղադրամասեր մատակարարող ամերիկյան ընկերությունները դժգոհ են եղել չինական կոնցեռնի հետ համագործակցության արգելքով: Նա Huawei-ն ներառել էր սև ցուցակում՝ հայտարարելով, որ վտանգ է ներկայացնում ԱՄՆ անվտանգությանը:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ