«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գերմանիան Իտալիային կվերադարձնի նացիստների գողացած նկարը

Գերմանիան Իտալիային կվերադարձնի նացիստների գողացած նկարը
30.06.2019 | 16:59

Գերմանիան մտադիր է Իտալիային վերադարձնել Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահից 1943-ին նացիստական զորքերի գողացած նկարը: Խոսքը ծաղիկներով լի ծաղկամանի նկարի մասին է, որ գնահատվում է միլիոնավոր եվրոներ: Նկարը գտնվել է գերմանական ընտանիքի տիրապետության տակ:


Հունվարին Ուֆֆիցի պատկերասրահի տնօրենը հայտարարել էր, որ Գերմանիան «բարոյական պարտականություն» ունի օգնելու վերադարձնել կտավը թանգարանին: Կտավը, որը պատկանում է հոլանդացի Յան վան Հոյսումի վրձնին, առաջին անգամ ցուցադրվել է Ֆլորենցիայում 1824-ին, հետո գտնվել է 1991-ին, սակայն վերադարձնել չի հաջողվել: Ընտանիքը, որի անունը չի նշվում, 2 մլն եվրո է պահանջել նկարի դիմաց:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ