«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սիրիայում արժեքավոր իրերի գաղտնարան է հայտնաբերվել

Սիրիայում արժեքավոր իրերի գաղտնարան է հայտնաբերվել
30.06.2019 | 17:02

Սիրիացի զինվորականները Հոմս նահանգի հյուսիսում գտնվող Ռաստան քաղաքում թանկարժեք իրերով գաղտնարան են հայտնաբերել: Հայտնագործության մասին տեղեկացրել է հնությունների և թանգարանների հարցով վարչության փորձագետը:

Ընդհանուր առմամբ ավելի քան 100 արժեքավոր առարկա է հայտնաբերվել: Դրանց թվում է տարբեր չափսերի և տեսքի կավե անոթների հնագույն հավաքածուն, առյուծի քանդակ և տարատեսակ հնագույն քարեր: Փորձագետը նշել է, որ օնիքսից պատրաստված առարկաներից մեկի վրա եգիպտական հիերոգլիֆներ են հայտնաբերվել: Մասնագետի խոսքով՝գտնված արժեքավոր իրերը կարող էին մաքսանենգ ճանապարհով արտասահման ուղարկվել:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ