ԱՄՆ ռազմածովային ուժերի Carney ականակիրը մտել է Սև ծովի ջրային տարածք:
Գործողության 1,6 հազար կմ հեռահարությամբ Tomahawk թևավոր հրթիռներով ականակիրը պետք է ժամանի Օդեսայի նավահանգիստ կիրակի՝ հունիսի 30-ին, մասնակցելու Sea Breeze 2019 ռազմածովային վարժանքներին: Սև ծովի հյուսիսարևմտյան մասում ուկրաինա-ամերիկյան Sea Breeze 2019 համատեղ վարժանքները կանցկացվեն հուլիսի 1-12-ը: