Արևելյան և Արմտյան Եվրոպայում սաստիկ շոգը պահպանվում է: Մի շարք երկրներում ռեկորդային բարձր ջերմաստիճանը չի նվազում: Ֆրանսիայում հատել է 45 աստիճանի սահմանը: Լեհաստանում, Չեխիայում, Գերմանիայում առավելագույն բարձր ջերմաստիճանը հասնում է 38 աստիճանի: Ամենաշոգը Ֆրանսիայի հարավում և Իսպանիայում է: Մի քանի օր շարունակ ջերմաստիճանը անցնում է 40 աստիճանը: Իսպանիայի որոշ շրջաններում հրդեհների պատճառով իրավիճակը բարդանում է: Բարձր ջերմաստիճանի պատճառը Սահարայից եկող տաք օդն է: Օդերևութաբանները արդեն արձանագրում են, որ հունիսը մի շարք երկրներում համարվում է ամենաշոգը պատմության ընթացքում, որ գլոբալ տաքացման ևս մեկ ապացույց է: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ փորձում է եղանակի փոփոխության դեմ պայքարի ավելի մեծ ջանքեր ներգրավել, հայտարարել է, որ ներկայիս եղանակային պայմանները ստիպում են վերանայել կենցաղային սովորությունները և համակերպվել նոր իրականությանը։