Ալմաթիում և Նուր-Սուլթանում կիրակի օրը տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաք: Իշխանությունների հետ համաձայնեցված հավաքը անսովոր երևույթ է։ Կառավարությունը թերևս առաջին անգամ թույլատրել է ընդդիմությանը հանրային միջոցառում անցկացնել: Ալմաթիում իշխանությունները երեսուն անգամ հրաժարվել են թույլտվություն տալ հանրահավաքի կազմակերպիչներին: Մի քանի հարյուրի հասնող ցուցարարները իշխանություններից պահանջում են փոխել հավաքների թույլտվության կարգը, հնչել են նաև սահմանադրական բարեփոխումների և ժողովրդավարացման կոչեր: Ցուցարարներից մեկը նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, որ հրաժարականից հետո էլ իր ձեռքում է պահում իշխանությունը, կոչ է արել «իջնել ժողովրդի շալակից»: