«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Անձրևներին կհաջորդի առանց տեղումների և շոգ եղանակ

Անձրևներին կհաջորդի առանց տեղումների և շոգ եղանակ
01.07.2019 | 00:38

Հայաստանի շրջանների զգալի մասում հուլիսի 1-ին, 2-ի գիշերը` Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Քամին կլինի հարավ-արևմտյան 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ:


Հուլիսի 2-ի ցերեկը, 3-5-ն սպասվում է առանց տեղումներ եղանակ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, հուլիսի 3-5-ը նույնքան կբարձրանա։ Երևանում հուլիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն: Հուլիսի 2-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ