ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ տեղեկացրել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հանդիպումը տեղի է ունեցել Լուկաշենկոյի նստավայրում: Բանակցություններին ավելի ուշ միացել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ երեք առաջնորդն էլ ներկա կգտնվեն Մինսկում անցկացվող երկրորդ Եվրոպական խաղերի փակման արարողությանը: