«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուսաստանն սկսել է C-500 ՀՕՊ համակարգի արտադրությունը

Ռուսաստանն սկսել է C-500 ՀՕՊ համակարգի արտադրությունը
01.07.2019 | 11:12

Ռուսաստանում սկսվել է C-500 «Պրոմեթևս» հակահրթիռային և հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերի արտադրությունը՝ հայտնել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը: «Մենք արդեն այսօր սկսում ենք C-500-ների արտադրությունը: Սա առավել ժամանակակից համալիր է, քան C-400-ը, ես չէի ցանկանա պատմել դրա մասին»,- ասել է Չեմեզովը: Նա հավելել է, որ Ռուսաստանը դեռևս մտադիր չէ վաճառել նորագույն զենքը «ոչ մի գումարի դիմաց»: Համալիրները կառուցվում են, առաջին հերթին, բանակի համար: C-500 «Պրոմեթևս» զենիթահրթիռային համակարգը դասվում է «երկիր-օդ» համակարգերի նոր սերնդի շարքին, հեռահար գործողությունների համալիրն ունակ է որսալ բալիստիկ հրթիռները:

Դիտվել է՝ 313

Մեկնաբանություններ