«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գինեմարտ Իսպանիայում

Գինեմարտ Իսպանիայում
01.07.2019 | 11:12

Արո քաղաքում, որը գտնվում է Ռիոխա գինեգործական շրջանում, հունիսի 30-ին ավանդական գինեմարտն էր: Կազմակերպիչների խոսքով՝ նպատակն է «հնարավորինս շուտ և լիարժեք հարևանին պատել գինով»: Փառատոնի մասնակիցները միմյանց այնքան են գինով ցողել՝ մինչև վերջացել է 70 000 լիտր անվճար ըմպելիքը, որ հատկացվել է տոնակատարության համար: Մասնակիցները պետք է կարմիր գոտի ունեցող սպիտակ զգեստներով լինեն: Նրանք կարող են ջրային հրացաններ և դույլեր օգտագործել` մյուսներին գինով ցողելու համար, և մարտի ժամանակ չպետք է դադարեն ծիծաղելուց և երգելուց: Տոնն անցկացվում է Սուրբ Պետրոսի պատվին և ավարտվում է ճաշով:

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ