«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հռոմում հազվագյուտ որմնանկար է հայտնաբերվել՝ Քրիստոսի պատկերով

Հռոմում հազվագյուտ որմնանկար է հայտնաբերվել՝ Քրիստոսի պատկերով
01.07.2019 | 11:13

Հռոմի Սանտ Ալեսիո եկեղեցում հայտնաբերվել է 12-րդ դարի հազվագյուտ որմնանկար, որը դեռևս ամբողջությամբ չի ազատվել այն թաքցնող պատից:

Որմնանկարում պատկերված են սուրբը, որի պատվին օծվել է տաճարը, և Հիսուս Քրիստոսը: Հետազոտող Կլաուդիա Վիջանին, որ հայտնաբերել է հազվագյուտ նմուշը, պատմել է, որ ամեն ինչ սկսվել է առեղծվային փաստաթղթից, որն իրեն հանդիպել է արխիվներն ուսումնասիրելիս: Հռոմի մշակութային ժառանգության պահպանության գծով անհայտ պաշտոնյան 1965-ին գրել էր, որ զանգակատան պատերի ամրացման աշխատանքների ժամանակ որմնանկար է հայտնաբերվել, որը լավ է պահպանվել, բայց միևնույն ժամանակ չէր նշել, թե որ եկեղեցու մասին է խոսքը: Հազվագյուտ հայտնագործության մասին հայտնի է դարձել հունիսի 29-ին՝ Հռոմի երկնային հովանավոր սրբեր Պետրոսի և Պողոսի օրը:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ