«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Եվ այսօր հիշում եմ 80-ականները

Նիկոլ Փաշինյան. Եվ այսօր հիշում եմ 80-ականները
01.07.2019 | 11:15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի՝ «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագրով համերգին: Վարչապետը հիշել է 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում: Փաշինյանն ուղիղ եթերում մի դրվագ է ներկայացրել համերգից և գրել ֆեյսբուքի իր էջում. «Եվ այսօր հիշում եմ 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը Սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում: Այն ժամանակ նրանք դա անում էին ոչ այնքան որպես երաժշտական ճաշակի, որքան որպես ինքնուրույնության, ազատության և դուխի դսևորում»,- գրել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ