ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը ԿԺԴՀ ապառազմականացված գոտում բեմադրված շոու էր և ոչ մի արդյունք չի տվել՝ գտնում է դեմոկրատ Ջուլիան Կաստրոն:
«Ես կողմ եմ հակառակորդների հետ երկխոսությանը, սակայն այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ, նախագահի կողմից աջակցություն էր բռնապետի հեղինակությանը»,- ասել է նա ABC հեռուստաալիքին հարցազրույցում: Նա հավելել է, որ հանդիպումը ամերիկյան հասարակությանը նոր ոչինչ չի տվել: Դա արդեն եղել է Սինգապուրում: Այն ժամանակ Թրամփը հավաստիացրեց, որ ԿԺԴՀ-ն այլևս սպառնալիք չէ ԱՄՆ-ի համար, սակայն մի քանի շաբաթ անց Հյուսիսային Կորեան վերսկսեց միջուկային փորձարկումները:
Թրամփի և Կիմ Չեն Ինի բանակցությունները տեղի են ունեցել երկու Կորեաների սահմանի ապառազմականացված Փհանմունջոմ սահմանային կետում, Ազատության տանը: Պետությունների ղեկավարները պայմանավորվել են բանակցողների խումբ ստեղծել: