«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հանցագործը պետք է ստանա անխուսափելի պատիժը

Նիկոլ Փաշինյան. Հանցագործը պետք է ստանա անխուսափելի պատիժը
01.07.2019 | 22:19

Հայաստանի գլխավոր դատախազության 101-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Վարչապետն իր ելույթում նշեց, որ դատախազության աշխատանքը գնահատում է արդյունավետ․«Հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը: Հայաստանի Հանրապետությունից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը: Հանցագործի տեղը բանտում է»: Ելույթներից հետո եղան պարգևատրումներ: Նիստին ներկա չէր, բայց ԱԺ նախագահի անունից պարգևներ շնորհեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Մի քանի ամիս առաջ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարին պարգև հանձնած Արարատ Միրզոյանը, այսօր ի թիվս այլ դատախազների, պարգևատրման համար ընտրել էր նաև Մարտի 1-ի գործով դատախազ Կարեն Բիշարյանին: Նիստից հետո Բիշարյանը պնդեց՝ մարտի 1-ի գործը կապ չունի ստացած պարգևի հետ:


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ պարգևատրումներից հետո դատախազ Արթուր Դավթյանին նաև նվեր հանձնեց: Չնայած ԱԱԾ-ի վարույթում քննվող քրեական գործերով հենց դատախազությունն է վերահսկողություն իրականացնում, նվերը Արթուր Դավթյանը կաշկանդող հանգամանք չհամարեց, ասաց՝ դա անձնական պարգև չէ․«Դա մեր տնից չենք բերում, դա այս պետության՝ այդ կառույցի անունից տրվողն է: Հետևաբար չի կարող որևէ պարգև ստացողին կաշկանդել պարգև տվողի անձը: Դա ուզում եմ մեկընդմիշտ իմանաք»:

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ