«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԵՄ չի կարողանում համաձայնեցնել ԵԽ նոր ղեկավարի թեկնածությունը

ԵՄ չի կարողանում համաձայնեցնել ԵԽ նոր ղեկավարի թեկնածությունը
01.07.2019 | 22:21

ԵՄ ղեկավարները չեն կարողանում համաձայնեցնել կառույցի գործադիր մարմնի` Եվրոպական խորհրդի նոր ղեկավարի թեկնածությունը: Այս հարցի քննարկումները Բրյուսելում շարունակվել են ողջ գիշեր և կարճ դադարից հետո կշարունակվեն այսօր: Դոնալդ Տուսկը և ԵՄ անդամ մի շարք պետությունների ղեկավարները պաշտպանում են նիդերլանդցի սոցիալ-դեմոկրատ Ֆրանս Տիմերմանսի թեկնածությունը: Արևելյան Եվրոպայի պետություններից մի քանիսը, աջ պահպանողական ուժերին միավորող ԵԺԿ-ն հայտարարել են, որ որևէ պարագայում չեն քվեարկի նրա օգտին: Տիմերմանսն այժմ զբաղեցնում է ԵԽ փոխնախագահն է: Իր պաշտոնավարման ընթացքում նա մի քանի անգամ կոշտ քննադատել է Լեհաստանի իշխանություններին` դատական համակարգի նկատմամաբ կիրառվող ճնշումների համար: Տիմերմանսը նաև նախաձեռնել է այս հարցով Վարշավայի դեմ ԵՄ պաշտոնական հետաքննություն:

Դիտվել է՝ 227

Մեկնաբանություններ