Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների հետ: Քննարկվել են Արցախում առողջապահության զարգացման, այս ոլորտում Հայաստանի եւ Սփյուռքի հետ համագործակցության հարցեր:
Նշանակալից այս միջոցառման մեկնարկն Արցախում նախագահը համարել է խորհրդանշական եւ կարեւոր իրադարձություն հանրապետության կյանքում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: