ՀՀ գլխավոր դատախազությունն ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին: «Դատավարական ընթացակարգով դրանք առաջին իսկ նիստի ժամանակ պետք է քննության առարկա դառնան», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա ընդգծեց՝ իրենք պնդելու են իրենց դիրքորոշումը։