«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը

Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը
02.07.2019 | 12:45

«Իրանի տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը»` հայտարարել է ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը. «Իմ տեղեկություններով, ինչպես և նախատեսվում էր, հարստացված ուրանի իրանական պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը: Նման քայլը չի հակասում միջուկային համաձայնագրի դրույթներին»:


Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել գործի դնել Իրանի դեմ միջուկային գործարքի պատժամիջոցային մեխանիզմը, քանի որ հարստացված ուրանի պաշարները գերազանցել են պայմանավորված առավելագույն քանակը: Նա հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին ատոմային զենք ունենալ, և խոստացել է պարտավորությունների խախտման նոր ապացույցներ ներկայացնել:
«Այժմ ես կոչ եմ անում գործարքին հարող եվրոպական բոլոր երկրներին գործի դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից համաձայնեցված պատժամիջոցային մեխանիզմը, հենց որ Իրանը խախտի միջուկային գործարքը: Ասում եմ ձեզ՝ արեք դա, պարզապես արեք»,- ասել է Նեթանյահուն:


Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել էր, որ Իրանը գերազանցել է հարստացված ուրանի առավելագույն թույլատրելի պաշարները՝ 300 կգ-ը: Անցած տարի Նեթանյահուն միջազգային հանրությանը փաստաթղթեր էր ներկայացրել, որ, նրա պնդմամբ, իսրայելական հետախուզական ծառայությունը հափշտակել էր Թեհրանից, և որոնք ապացուցում են Իրանի ատոմային ծրագրի գաղտնի ռազմական բաղադրիչի գոյությունը: Հենց այս փաստաթուղթն էր պատճառ եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային գործարքից դուրս գալու որոշման համար: Այժմ Նեթանյահուն նշել է, որ շուտով նոր ապացույցներ ի հայտ կգան, որ «Իրանն ամբողջ ժամանակ ստել է»:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ