«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մենք ամեն ինչ կանենք մեր աջակցությունը ցուցաբերելու Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը

Նիկոլ Փաշինյան. Մենք ամեն ինչ կանենք մեր աջակցությունը ցուցաբերելու Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը
02.07.2019 | 12:46

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբին և շնորհակալություն է հայտնել նրանց՝ առաքելությունը բարեհաջող իրականացնելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առաքելությունը պատմական է համարում, որովհետև մեր ազգային հարգանքի, տուրքի մատուցումն է Սիրիայի ժողովրդին, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին ապաստան է տվել:


«Կարծում եմ, որ այս պատկերը շատ կոնկրետ արտահայտում է այն մեծ բարոյական և պատմական առաքելությունը, որ դուք և ձեր դեմքով, և նաև մեր այս պահին այնտեղ գտնվող առաքելության ներկայացուցիչների տեսքով Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է», - ասել է նա: Վարչապետը շատ բարձր է գնահատում այն աջակցությունը, որ այս առաքելության իրականացման ընթացքում ցուցաբերել է Ռուսաստանի Դաշնությունը: Նա կարևոր է համարում, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանից ստացել է պաշտոնական նամակ, որով ՄԱԿ-ը Հայաստանին շնորհակալություն է հայտնում Սիրիայում հումանիտար առաքելության համար։ «Այս վերաբերմունքը և դիրքորոշումը Սիրիայի Արաբական Հանրապետության, սիրիացի բարեկամ ժողովրդի նկատմամբ չի փոխվելու, և մենք ամեն ինչ կանենք մեր աջակցությունը ցուցաբերելու ճգնաժամի կարգավորմանը, առաջին հերթին ես նկատի ունեմ հումանիտար ճգնաժամը, որովհետև մեր առաքելությունը մարդասիրական առաքելություն է», - ասել է վարչապետը:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ