«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իսրայելը կոչնչացվի կես ժամում

ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իսրայելը կոչնչացվի կես ժամում
02.07.2019 | 12:54

ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իսրայելը կոչնչացվի կես ժամում՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մաջտաբա Զոննուրը: Նա հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ ինքը չեղարկել է Իրանի ուղղությամբ ավիահարված հասցնելու հրամանը ավիահարված հասցնելուց 10 րոպե առաջ: Զոննուրի խոսքով՝ դա «քաղաքական բլեֆ» է: Եթե ամերիկացիները վստահ լինեին, որ հարձակումը կհաջողվի, կանեին: Իրանցի օրենսդիրը հավելել է, որ Իրանի զինված ուժերը զսպման համակարգ են ստեղծել և տարածաշրջանում ԱՄՆ 36 ռազմաբազաները գտնվում են Իրանի վերահսկողության տակ: Իրանը պատրաստ է պատասխանել ցանկացած ագրեսիայի:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ