«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սասուն Խաչատրյան. Նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում

Սասուն Խաչատրյան. Նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում
02.07.2019 | 22:13

«Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022-ի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակով Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) լուծարվում է։ Ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հաստիքները և գործիքակազմը տրամադրվում է նորաստեղծ մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ ՀՔԾ-ի Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության և Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության գործառույթները համապատասխան հաստիքներով և գործիքակազմով փոխանցվում է Քննչական կոմիտեին: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողներին երեկ փոխանցեց, որ ինքը տեղեկություն չունի՝ շարունակելու է պաշտոնավարումը, թե ոչ:

«Նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում, բայց դեռևս դա նախագիծ է։ Կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա։ Ապրենք, կտեսնենք», - ասաց Խաչատրյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է պաշտոնին հրաժեշտ տա, պատասխանեց. «Դա ես չեմ որոշում»։

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ