Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած՝ կալանավորումը վերացնելու կամ գրավ կիրառելու միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ «Դատավարության մասնակիցներին պարզաբանում կամ հիշեցնում եմ, որ եթե կալանքի տակ գտնվող ամբաստանյալը տեղափոխվել է դատարան, դա արդեն իսկ վկայում է, որ ի վիճակի է մասնակցել վարույթին։ Ուրիշ բան, որ խնդիրները առողջական առաջանան նիստի ընթացքում», - ասաց դատավորը։ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Փաստաբանը նշեց մի շարք հիվանդություններ, որ ունի Գրիգորյանը: Ասաց, որ նման հիվանդություններով անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է և մեկ տարում Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է։