«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դոնալդ Թրամփ․ Իրանը կրակի հետ է խաղում

Դոնալդ Թրամփ․ Իրանը կրակի հետ է խաղում
02.07.2019 | 22:15

«Իրանը կրակի հետ է խաղում», - երկուշաբթի երեկոյան Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` մեկնաբանելով Թեհրանից ստացվող տեղեկությունները, որ Իրանը հատել է 2015-ին կնքված միջուկային համաձայնագրով սահմանված ուրանի հարստացման վերին շեմը: «Ես Իրանի համար որևէ ուղերձ չունեմ: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչ են անում: Նրանք գիտեն, որ կրակի հետ են խաղում», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:


Հարստացված ուրանի պաշարների ավելացման մասին նախօրեին հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի խոսքով Թեհրանի վերջին գործողությունները Վաշինգտոնի կողմից սաստկացող ճնշումների տրամաբանական հետևանքն են․ «Պարոն Թրամփը պետք է հասկանա, որ երբ քաղաքակիրթ ազգի նկատմամբ զորբային հարիր բառապաշար ես օգտագործում, այդ ժողովուրդը ավելի միասնական է դառնում: Եթե Թրամփն այդքանը հասկանար, ԱՄՆ-ին կհաջողվեր Մերձավոր Արևելքում բազմաթիվ խնդիրներից խուսափել: Բայց իրականում ես կասկածում եմ, որ դա նրանց կհաջողվի, քանի որ այլ քաղաքակրթությունները հասկանալու համար հարկավոր է խելամտության և բանականության որոշակի մակարդակ ունենալ»:


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել Իրանի իշխանություններին զերծ մնալ միակողմանի գործողություններից․«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը քաջատեղյակ է, որ Իրանը կարող է և հատած լինել հարստացված ուրանի պաշարների վերին շեմը, որ սահմանվել էր միջուկային համաձայնագրով: Գլխավոր քարտուղարին այդ տեղեկությունները մտահոգում են: Եթե դրանք հաստատվեն, Թեհրանի այդ քայլերը ոչ միայն չեն նպաստի միջուկային համաձայնագրի փրկությանն ուղղված Իրանի ջանքերին, այլև թույլ չեն տա Իրանի ժողովրդի համար տնտեսական առավելություններ ապահովել»:

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ