Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որի ընթացքում, որպես ԵԱՏՄ նախագահող երկրի ղեկավար, Տոկաևի հետ քննարկել է ԵԱՏՄ գործունեության վերաբերյալ հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի հարցերին:
Կողմերը քննարկել են ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման օրակարգը: Այդ համատեքստում անդրադարձ է եղել ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման համար բանակցությունների ընթացքին: