«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Բորիս Ջոնսոնը ԵՄ-ին կառաջարկի ազատ առևտրի շուրջ բանակցություններ

Բորիս Ջոնսոնը ԵՄ-ին կառաջարկի ազատ առևտրի շուրջ բանակցություններ
02.07.2019 | 22:19

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնների ընտրարշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը հանդես կգա Brexit-ից հետո Միացյալ Թագավորության և Եվրամիության երկրների միջև ազատ առևտրի ռեժիմի սահմանման շուրջ բանակցություններ վարելու առաջարկությամբ: Եթե Բրյուսելը մերժի նախաձեռնություն, հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիան ԵՄ-ից կհեռանա առանց կողմերի «ապահարզանի» պայմանների մասին գործարքի՝ «Sky News» հեռուստաալիքի եթերում ասել է Ջոնսոնի ընտրական շտաբի ղեկավար, թորիների նախկին ղեկավար Իեն Դանքան Սմիթը: «Մենք պատրաստվում ենք նրանց անել այլ առաջարկություն (ի տարբերություն գործող վարչապետ Թերեզա Մեյի կնքած գործարքի) և ասել. «Տեսեք, մենք ցանկանում ենք մուտք ունենալ դեպի ազատ առևտուր: Եվ մենք կարող ենք այդ թեմայով բանակցություններ սկսել հենց հիմա», - ասել է նա: «Բայց եթե ամենը, ինչ դուք ցանկանում եք, մեզ ասելն է, թե, իբր, ամենն, ինչ դուք ունեք, համաձանյագիրն է, պատասխանը կլինի այսպես. հոկտեմբերի 31-ին մենք պատրաստ կլինենք առանց գործարքի դուրս գալուն», - ավելացրել է Դանքան Սմիթը։

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ