«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սասուն Միքայելյանի մտահոգությունները կքննարկվեն

Սասուն Միքայելյանի մտահոգությունները կքննարկվեն
02.07.2019 | 22:26

Քաղաքացիական պայմանագիրը միշտ հրապարակային է՝ լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Նախորդ տարի կուսակցությունը հաջողություն ունեցավ քաղաքական դաշտում, որովհետև մենք քննարկումներ ենք անում, լուծումներ ենք առաջ բերում, և չեմ կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ կան անլուծելի խնդիրներ»,- ասաց նա: Ըստ նրա՝ իրենք եղել են հրապարակային: Դիտարկմանը, թե հրապարակավ միմյանց մեղադրելը, Սասուն Միքայելյան-Ռոմանոս Պետրոսյան բանավեճը ժողովրդավարության դրսևորո՞ւմ է, Արայիկ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Մենք դա կքննարկենք: Եղել են ընտրություններ, պարոն Միքայելյանն ունի մտահոգություններ, դրանք կքննարկենք: Պարոն Միքայելյանի արտահայտած մտքերը մենք անպայման կքննարկենք, դրանք չենք քննարկել»:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ