«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՌԴ-ն Իրանին հորդորում է պահպանել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի դրույթները

ՌԴ-ն Իրանին հորդորում է պահպանել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի դրույթները
02.07.2019 | 22:36

Ռուսաստանը կոչ է անում Իրանին զսպվածություն ցուցաբերել միջուկային գործարքի հետ կապված իրավիճակում և հետևել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի՝ երաշխիքների մասին հիմնական դրույթներին՝ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կոչ ենք անում իրանցի գործընկերներին զսպվածություն ցուցաբերել, ոչ մի դեպքում չտրվել հույզերին, հետևել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի՝ երաշխիքների մասին հիմնական դրույթներին և այդ համաձայնագրի լրացուցիչ արձանագրության կետերին,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Իրանի կողմից ուրանի պաշարների մակարդակը 300 կիլոգրամից գերազանցելու մասին հարցին։ - Եվրոպացի գործընկերներին մենք կոչ ենք անում, այնուամենայնիվ, կատարել իրենց խոստումները, պարտավորությունները, այնպես անել, որ նրանց ստեղծած (ֆինանսական հաշվարկների INSTEX) մեխանիզմը դառնա իսկապես արդյունավետ, որպեսզի ապահովի այն իրավունքները, որոնք Իրանին են պատկանում ՄԱԿ ԱԽ բանաձևին համապատասխան առևտրատնտեսական կապերի ոլորոտում։ Առանց դրա շատ դժվար կլինի վարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման իմաստավորված և արդյունավետ երկխոսություն»։

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ