Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը կոչ են արել Թեհրանին «ձեռնպահ մնալ միջուկային գործարքը խաթարող հետագա քայլերից», երբ հայտնի դարձավ, որ Իրանը գերազանցել է 2015-ի միջուկային պայմանագրով սահմանված հարստացված ուրանի քանակի վերին շեմը և հասցրել է 300 կիլոգրամի: