Ելիսեյան պալատից հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է համոզել Իրանին, որ անհրաժեշտ է պահպանել միջուկային ծրագրի մասով պարտավորությունները՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում։ «Պետության ղեկավարը մոտակա օրերին կշարունակի իր քայլերը, որ ապահովի Իրանի կողմից համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարումը և տնտեսական առաջնահերթությւոնների պահպանումը»՝ վկայում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հայտարարությունը: