«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սուսիկ-փուսիկ աղջիկ էր. ասում են` դարձել էր Արարատ Միրզոյանի կաբինետի աշխատակից

Սուսիկ-փուսիկ աղջիկ էր. ասում են` դարձել էր Արարատ Միրզոյանի կաբինետի աշխատակից
03.07.2019 | 20:19

«Հրապարակը» գրում է. ««Սուսիկ-փուսիկ աղջիկ էր, հիմա շատերս մի կերպ ենք նրան տեղը բերում: ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը մի խոհարար ուներ` անունը Սուսաննա, ինքը մի օր մոտեցել էր մեր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, թե քույրս` առաջին կրթությամբ Կոնսերվատորիա ավարտած, հետո իրավաբանականն է ավարտել, մի աշխատանք լինի, լավ կլինի, նեղն ենք։ Հովիկ Սահակյանը չէր մերժել․ փորձագետ էր` միջակ ունակություններով, ոչ մի բանով աչքի չէր ընկնում, հետո դարձավ պատգամավոր Արտակ Զեյնալյանի օգնականը, հետո մենք գնացինք, էլ չգիտենք ինչ եղավ հանձնաժողովի մեր նախկին աշխատակիցը։ Ասում են` դարձել էր Արարատ Միրզոյանի կաբինետի աշխատակից։

Հանձնաժողովի հին աշխատակիցներն ասում են` անճանաչելիորեն փոխվել է, «իրավաբանական» վիճակ է ամբողջովին մոտը», - ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, վերջին շրջանում «Իմ քայլի» նյուզմեյքեր դարձած, բրիֆինգներն անցկացնող Աննա Կարապետյանին վեթինգ արեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին անդամ-իշխանավորը։ «Հետո էլ ՀՀԿ-ին մեղադրում են կադրեր չաճեցնելու-ընդդիմությանը ճնշելու մեջ», - հումորով ասաց մեր զրուցակիցը»:

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ