ԵՄ ղեկավարները մեկ շաբաթ տևած քննարկումներից հետո Բրյուսելի գագաթաժողովում համաձայնության են եկել միության կառույցներում առանցքային պաշտոնների համար թեկնածությունների շուրջ, հաղորդում է BBC-ն:
«Թեկնածությունների փաթեթի» շրջանակում Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ կին թեկնածու է առաջադրվել՝ Գերմանիայի ՊՆ նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Եթե նա ընտրվի, 60 տարվա մեջ առաջին դեպքը կլինի, երբ այդ պաշտոնը գերմանացի է զբաղեցնում: Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստեն Լագարդն առաջադրվել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը՝ Եվրախորհրդի, Իսպանիայի ԱԳ նախարար Ժոզեպ Բորելը՝ դիվանագիտական ծառայության ղեկավարի պաշտոնում:
Ընդհանուր առմամբ ԵՄ երկրների ղեկավարները թեկնածուներ են առաջադրել 4 առանցքային պաշտոններում՝ Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի, դիվանագիտական ծառայության և Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի: Եվրախորհրդարանի նախագահ պաշտոնում չի ընտրվել թեկնածուներից ոչ մեկը: