«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել Սփյուռքում

Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել Սփյուռքում
03.07.2019 | 20:31

«Հրապարակը» գրում է. «Վարչապետին կից սփյուռքի հանձնակատարի պաշտոնում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել սփյուռքում։ Եթե ամերիկյան համայնքը կարող է իրեն բավարարված զգալ, Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի, Եվրոպայի հայությունը կարծում է, որ սխալ էր ԱՄՆ համայնքի ներկայացուցչին նշանակելը։ Իրավիճակը հարթելու համար Զարեհ Սինանյանը որոշել է իր գործունեությունը սկսել ռուսաստանյան հայաբնակ բնակավայրեր այցելելով։ Այդ տուրնեի ժամանակ փորձելու է ցույց տալ, որ ռուսական հայ համայնքն իրեն խորթ չէ, անգամ ռուսերենին է ինքը տիրապետում։ Նա Հայաստանում է ծնվել և մինչև երրորդ դասարանն անգամ ռուսական դպրոց է հաճախել, ապա տեղափոխվել են ԱՄՆ։ Գլենդելի քաղաքապետն անցած ապրիլին արագ կողմնորոշվեց և առաջնորդեց հեղափոխությանն աջակցողների շարժումը՝ մերձենալով նոր իշխանություններին և բարձրացնելով իր հեղինակությունը։


Նա դեռ մեկ տարի ուներ քաղաքապետի պաշտոնում, և ամերիկահայերի կարծիքով՝ հաջորդ ընտրություններում էլ կհաղթեր, բայց պաշտոնի եկավ Հայաստան։ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը հասարակական հիմունքներով է, քաղաքապետարան ասվածն էլ սեփական բյուջե չունի»:

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ