Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը պետք է օգնություն խնդրի Ռուսաստանից կամ ՆԱՏՕ-ից, եթե մարդիկ հրաժարվեն իրենց հայրենիքը պաշտպանել՝ տեղեկացնում է belta-ն: Լուկաշենկոն դեմ է, որ Բելառուսը դիմի ՆԱՏՕ-ին՝ օգնություն խնդրելու համար: Նա հավելել է, որ Ռուսաստանը կարող է պաշտպանել Բելառուսին «միջուկային հովանոցի» կամ հիպերձայնային զենքի միջոցով: Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը պետք է դառնա Ռուսաստանի մի մասը` այդ պաշտպանությունը ստանալու համար: