«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հասան Ռոհանիին

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հասան Ռոհանիին
04.07.2019 | 00:37

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Նա Իրանի նախագահին տեղեկացրել է, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: «Թեհրանը հաստատակամ է զարգացնելու և խորացնելու Երևանի հետ հարաբերությունները և քաղաքական, և տնտեսական ոլորտներում»՝ «Իրնա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա նշել է, որ Իրանը միշտ ձգտում է լավ հարաբերություններ ունենալ հարևանների, հատկապես Հայաստանի հետ: Նա նաև ընդգծել է համատեղ ծրագրերի իրականացումը արագացնելու կարևորությունը:


e-gov.am կայքէջը տեղեկացնում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համագործակցության զարգացման ևս մեկ խթան հանդիսացող ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով նախատեսված հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ: Մհեր Գրիգորյանը Թեհրանում է Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ