Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 18-ի հրամանով Վիրահայոց թեմում՝ որպես թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, տեղեկացնում է Վրաստանի Առաքին ալիքը:
Կիրակոս վարդապետը հուլիսի 8-ին ժամանելու է Թբիլիսի: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Վիրահայոց թեմը առաջնորդել է 17 տարվա ընթացքում, 2002 թվականի սեպտեմբերից: Գարեգին Երկրորդի հրամանով նա վերադառնում է Սուրբ Էջմիանին՝ հոգևոր ծառայությունը շարունակելու: