ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հաճախ է հանդիպում՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով հրապարակումներին, թե ՀՀԿ նախկին, ներկա անդամները դադարեցրել են հանդիպումները «Դժվարանում եմ ասել, թե վերջին հանդիպումը երբ է եղել, բայց Սերժ Սարգսյանի հետ հաճախ եմ հանդիպում»,- ասաց նա: Հարցին՝ շարունակո՞ւմ է մնալ ՀՀԿ անդամ, պատասխանեց. «Ես մնում եմ Արա Բաբլոյան և մնում եմ իմ տեսակետներին»: Հարցին՝ մեկ տարի է անցել հեղափոխությունից, հիմա կարո՞ղ է ասել, թե ինչու հարյուր հազարավոր քաղաքացիներ մերժեցին իրենց և հետևություններ արել է, Բաբլոյանն ընդգծեց, որ պատասխան է տալիս իր կեցվածքի, պահվածքի համար, հետևություններ անելու կարիք չունի: