Հայաստանը 2019-ի երրորդ եռամսյակում Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում 84-րդն է՝ ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 60 երկիր: Առաջին տեղում են Ճապոնիան և Սինգապուրը, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 189 երկիր: Երկրորդ տեղում են Գերմանիան, Ֆինլանդիան, Հարավային Կորեան, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 187 երկիր, երրորդում՝ Դանիան, Իտալիան և Լյուքսեմբուրգն են՝ առանց վիզայի 186 երկիր մուտքի հնարավորությունով: